Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Ռուսաստանում Երւանի կոնյակի գործարանի արտադրանքի բացառիկ մատակարարի մեծածախ առեվտրի լիցենզիան

09.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 9 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի տարածքային վարչությունը երեկ դադարեցրել է ֆրանսիական Pernod Ricard ընկերության “Պ.Ռ. Ռուս“ ՓԲԸ դուստր ձեռնակրության մեծածախ առեիւտրի լիզենցիան: “Պ.Ռ. Ռուսը“ Ռուսասատանում Երեւանի Կոնյակի Գործարանի արտադրանքի բացառիկ մատակարարն է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործUϕUؖ̕•ɕՕؖ•֕Ȭ այս մասին այսօր հայտնել է ռուսաստանյան հեղինակավոր “Կոմերսանտ“ թերթը, որի տեղեկությունների համաձայն, լիցենզիայի դադարեցման պաշտոնական պատճառը “սանիտարական օրեսնդրության խախտումն է“:

Սակայն, հեղինակներն ենթադրում են, որ այդ որոշումն ունի քաղաքական շարժառիթ: “Շուկայի մասնակիցները գտնում են, որ հիմնական պատճառն այն է, որ “Պ.Ռ. Ռուսը“ առաջատար դիրքեր է զբաղեցնում էլիտար ալկոհոլի բնագավառում“: Այս կապակցությամբ թերթը ցիտում է “ԳԲ գինիների հոլդինգի“ ղեկավար Սերգեյ Ատյեմենկոյի խոսքերը. “Սա ծայրահեղ տհաճ իրավիճակ է, եւ դա խոսում է այն մասին, որ պաշտոնյաները օգտվում են արտասահմանյան ալկոհոլային խմիչքի շուկայում ստեղծված ճգնաժամից, որպեսզի զբաղվեն դրամաշորթությամբ նույնիսկ այնպիսի խոշոր ընկերություններից, ինչպիսին է Pernod Ricard-ը“:

Թերթի մեկ այլ վարկածի համաձայն, ռուսաստանյան իշխանությունների դժգոհության պատճառ կարող է հանդիսանալ նաեւ այն, որ Pernod Ricard-ը GWS վրացական գինիների գործարանի սեփականատերն է, որը մասնագիտացած է Ռուսաստան վրացական գինիների մատակարումների գործում: “Կոմերսանտը“ կարծում է, որ “Պ.Ռ.Ռուսը“ եւ լիցենցիայից զրկված եւս 7 ընկերություններ կարող էին տուժել նաեւ ռուսաստանյան իշխանությունների կողմից վրացական եւ մոլդովական գինիների դեմ ուղղված պայքարի շրջանակներում: Հոդվածի հեղինակները գտնում են, որ եթե Pernod Ricard-ի շուրջ ստեղծված իրավիճակը չլուծվի մոտ ապագայում, ապա այն կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստան արտասահմանյան ալկոհոլային խմիչքների ներմուծման գործընթացի վրա:

Թերթը վկայակոչում է “Բիզնես-Անալիտիկա“ ընկերության տվյալները, որոնց համաձայն “Պ.Ռ. Ռուսը“ վերահսկում է ռուսասատանյան շուկայում հայկական կոնյակի վաճառքի 55 տոկոսը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9767
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW