2006 թվականի 5 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց Ռուսաստանից փոխանցվել է $197.9 մլն, ինչը 27.66%-ով գերազանցում է 2005թ. հունվար-մայիսի ցուցանիշը
04.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 4 օգոստոսի. 2006 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց Ռուսաստանից փոխանցվել է $197.9 մլն ոչ առեւտրային բնույթի միջոց: Այս մասին հաղորդում է ԱՐԿԱ գործակալությունը` վկայակոչելով ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի 2006թ. մայիսի համարը:
Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը 27.66%-ով գերազանցում է 2005թ. հունվար-մայիսին գրանցված մակարդակը:
Հետեւաբար, ընթացիկ տարվա հունվար-մայիսին Ռուսաստանից եկող միջոցների մաքուր հոսքը կազմել է $161.9 մլն` 2005թ. հունվար-մայիսի $125.6 մլն համեմատ, այսինքն` աճը կազմել է 28.86%:
Փաստորեն, ֆիզիկական անձանց Ռուսաստանից փոխանցվել է Հայաստան կատարված բոլոր փոխանցումների 70.5% ոչ առեւտրային բնույթի միջոց, եւ երկրի բոլոր փոխանցումների 51.32%, իսկ Հայաստան եկած միջոցների մաքուր հոսքում Ռուսաստանի դերը 2006թ. հունվար-մայիսին կազմել է 76.9%: 2005 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 66.32%, 38.78% եւ 79.54%:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2006 թվականի հունվար-մայիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է $280.7 մլն ոչ առեւտրային բնույթի միջոց` ավելանալով 20.1%-ով, նույն ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցվել է $70.2 մլն` նվազելով 7.4%-ով:
Արդյունքում, ընթացիկ տարվա հունվար-մայիսին միջոցների մաքուր հոսքը կազմել է $210.5 մլն` աճելով 33.3%-ով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: