«ՏաԹեւեր» ճոպանուղին էլ. տոմսեր կունենա

24.12.2014 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2015 թվականին «ՏաԹեւեր» ճոպանուղին նախատեսում է նոր ծառայություններ, ինչպես նաեւ էլեկտրոնային տոմսերի վաճառքի նոր համակարգ ներդնել:

IDeA հիմնադրամից հայտնում են, որ այդ մասին Հայաստանի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել են «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանն ու «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:

Հայկ Թութունջյանը նշել է, որ 2014 թվականին ավարտվել են Տաթեւի վանական համալիրի լազերային չափագրության եւ վանական համալիրի վերակառուցման նախագծային աշխատանքները: 2014 թվականին «ՏաԹեւեր» ճոպանուղին փոխադրել է իր 300 հազարերորդ ուղեւորին:

Զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչները հանդես են եկել դեպի Տաթեւ զբոսաշրջային այցերն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններով, որոնք ծրագրի ղեկավարները խոստացել են հաշվի առնել:

Դիտում՝ 5757
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW