Արցախում միջին թոշակը կկազմի 43 200 դրամ

24.12.2014 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015 թվականի հունվարի 1-ից Արցախում կկազմի շուրջ 43 200 դրամ` աճելով մոտ 13 %-ով:

Դեկտեմբերի 23-ին կայացած նիստում ԼՂՀ կառավարությունը սահմանել է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16 հազար դրամ եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 800 դրամ:

Կառավարության որոշմամբ՝ 40 տոկոսով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը` ապահովելով միջին չափի շուրջ 13 % աճ:

Դիտում՝ 1672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW