ԿԲ-ն դոլարն այսօր վաճառել է 460.97 դրամով

23.12.2014 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) դեկտեմբերի 23-ին իրականացրել է 2 մլն դոլարի վաճառք 460.97 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 459.58 դրամ 1 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 22-ին ԿԲ-ն իրականացրել էր 2 մլն դոլարի վաճառք 451.89 դրամ` 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել էր 449.79 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 8-ից գլխավոր դրամատունն ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականություն  է իրականացնում: Դեկտեմբերի 8-ին՝ արտարժույթի վաճառքի առաջին օրը, միջին կշռված փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դիտում՝ 1606

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW