«Հին Երեւան» նախագծի ծրագիրն ամբողջությամբ պատրաստ կլինի 2015թ. մարտին

23.12.2014 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր անդրադարձել է Փոքր կենտրոնում իրականացվելիք խոշոր ծրագրերին:

Հանդես գալով տարին ամփոփող ասուլիսում, նա ասել է, որ «Հին Երեւան» նախագծի ծրագիրն ամբողջությամբ պատրաստ կլինի 2015թ. մարտին: Այս պահին նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը ներդրող Վարդան Սիրմակեսի հետ Շվեյցարիայում քննարկում է կառուցապատման մանրամասները:
 
Խոսելով Հանրապետության հրապարակի մասին՝ նախարարն ասել է, որ «թիվ մեկ խնդիրը» ստորգետնյա կայանատեղիի կառուցումն է:

«Ակտիվ քննարկումներ են ընթանում, մշակվում է եռահարկ, մինչեւ 1000 մեքենայի համար կայանատեղիի կառուցման առաջադրանքը: Ստորգետնյա անցումները եւս կլուծեն լուսային խաչմերուկների պատճառով առաջացող խցանումների հարցը»,- մանրամասնել է նա:

Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային, ապա Նարեկ Սարգսյանի խոսքով, «այն մեր քաղաքաշինական մշակույթի արտացոլումն է, որը հաջողվել է»: Նա հավելել է, որ պողոտայում նախատեսվում է ժամանակի ընթացքում օղաձիգ կանաչապատում ունենալ:

Դիտում՝ 8448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW