Ինեկոբանկը 10 մլն դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել ՎԶԵԲ-ի հետ
20.12.2014 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Ինեկոբանկը ս.թ. դեկտեմբերի 19-ին ստացել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրված 10 մլն դոլարի վարկային պայմանագրի շրջանակներում առաջին տրանշը՝ 5 մլն դոլարի չափով:
Ինչպես հայտնել են բանկում, վարկային միջոցներն ուղղված կլինեն էներգարդյունավետ եւ վերականգնվող էներգիայի ֆինանսավորմանը՝ ինչպես իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տեսքով, այնպես էլ ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման շրջանակներում:
«Արդեն շուրջ 10 տարի է, ինչ Ինեկոբանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ այս տարիների ընթացքում ներգրավելով ավելի քան 45 մլն դոլարի համարժեք վարկային միջոցներ՝ ուղղված Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության եւ առեւտրի խթանմանը: Նոր վարկային միջոցները կնպաստեն ոչ միայն ՓՄՁ ոլորտի զարգացմանը, այլեւ այսօր ողջ աշխարհի համար այսքան կարեւոր էներգիայի պաշարների սպառման նվազեցմանը», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Նրա փոխանցմամբ, համագործակցելով շուրջ 30 միջազգային ֆինանսական կառույցների եւ հիմնադրամերի հետ՝ Ինեկոբանկը 2014թ. ընթացքում արդեն ներգրավել է 33 մլն դոլարի վարկային միջոցներ եւ մինչ տարվա ավարտը պլանավորվում է ներգրավել եւս 9 մլն դոլար, որը կուղղվի միկրո եւ ՓՄՁ ձեռնարկությունների ֆինանսավորմանը: «Այսպիսով միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները տարեվերջին կկազմեն մոտ 140 մլն դոլար», - հավելել է Ավետիս Բալոյանը:
ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող այս ծրագրերի շրջանակներում էներգոարդյունավետությանն ուղղված վարկեր ստացող հաճախորդները հնարավորություն կունենան վարկի գումարի մինչեւ 15%-ը ետ ստանալ (cashback) ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող գրանտային միջոցների շնորհիվ:
«Այսպիսով, Ինեկոբանկի նոր էներգոարդյունավետ վարկերի համար սահմանված հատուկ՝ գրավիչ պայմանները հաճախորդներին հնարավորություն կընձեռեն կրճատել եւ բանկային ծախսերը, եւ էներգիայի սպառման հետ կապված ծախսերը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը», - ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
«Լինելով սոցիալապես պատասխանատու բանկ, Ինեկոբանկը մշտապես կարեւորում է իր եւ իր հաճախորդների գործունեության էներգոարդյունավետության եւ բնապահպանական գործոնը: Մենք ուրախ ենք, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ մշակված նոր՝ էներգոարդյունավետ վարկային պրոդուկտի շնորհիվ կարող ենք առավել մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում էներգիայի սպառման նվազեցմանը` տրամադրելով հաճախորդներին ոչ միայն ֆինանսական, այլեւ խորհրդատվական աջակցություն այս հարցում», - ասել է Ինեկոբանկի վարկային ծառայության ղեկավար Վաղինակ Խաչատրյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: