Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակությունը այցելել է Վրաստան՝ տարածաշրջանների եւ զբոսաշրջության զարգացման վրացական փորձին:Պատվիրակությունը եղել է Մցխեթայում եւ Կախեթիի տարածաշրջանում, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Կախեթիում պետության նախաձեռնությամբ եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ տարածաշրջանի զարգացման ծրագիր է իրականացվել, որի շրջանակում վերականգնվել են շրջանային կենտրոն Թելավիի եւ մշակութային ժառանգության հուշարձաններով հարուստ այլ քաղաքների պատմաճարտարապետական տեսքը, ենթակառուցվածքները, զբոսաշրջության զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվել՝ ներգրավելով նաեւ մասնավոր հատվածին:«Մեր այցելության նպատակը Վրաստանում պետություն-միջազգային դոնոր կազմակերպություններ-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման փորձին, առավելություններին ու թերություններին ծանոթանալն էր: Եղանք այն վայրերում, որոնք իրենց առանձնահատկություններով բավականին մոտ են Դիլիջանին եւ Տաթեւի հատվածին, որտեղ էլ հիմնադրամն իրականացնում է իր առանցքային նախագծերը՝ «Տաթեւի վերածնունդ» եւ Դիլիջանի զարգացման ծրագրերը»,- ասել է IDeA հիմնադրամի ծրագրերի իրականացման եւ շինարարական աշխատանքների ղեկավար Էդգար Մանուկյանը:Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքների ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդան հաջող համարելով Կախեթիի զարգացման ծրագիրը՝ նշել, որ այս դեպքում տեղական եւ տարածաշրջանային տնտեսական զարգացմանն աջակցելու համար օգտագործվել է երկու հանգամանք՝ զբոսաշրջային ներուժն ու պատմամշակութային ժառանգության առկայությունը, ինչը կիրառելի է եւ Դիլիջանի, եւ Տաթեւի համար:«Թելավիում, օրինակ, վերականգնվել է քաղաքի պատմական տեսքը: Յուրաքանչյուր նման ծրագիր նպաստում է պատմամշակութային ժառանգության հուշարձանների հարակից տարածքում զբոսաշրջության զարգացման համար ենթակառուցվածքների ու նոր հնարավորությունների ստեղծմանը: Մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի պատմաճարտարապետական տեսքի վերականգնումը, ներկայումս գործող Դիլիջանի միջազգային քոլեջի հետ միասին, կարող են խթան հանդիսանալ քաղաքի զարգացման համար»,- ասել է նա:Տաթեւի՝ որպես զբոսաշրջային ուղղության զարգացմանը, ըստ նրա, կարող է նպաստել նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք «Հարավային միջանցք» ծրագիրը, որի նպատակը Երեւանից մինչեւ Մեղրի հատվածի զբոսաշրջային զարգացումն է: Tweet Դիտում՝ 2990