Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի առաջատար գործատուներից մեկը՝ Ամիօ բանկը, մշտապես ստեղծում է զարգացման եւ առաջխաղացման միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրացնել իր ներուժը՝ նպաստելով բանկի կայուն զարգացմանը:«Ամիօ բանկը, եւ´ որպես գործատու, եւ´ որպես ֆինանսական կառույց, խրախուսում է նախաձեռնողականությունը, ապահովում է հավասար պայմաններ աշխատանքային առաջխաղացման համար եւ մեծապես աջակցում է իր աշխատակիցների շարունակական կրթությանը եւ մասնագիտական զարգացմանը:Ամիօ բանկը վստահելի գործատու է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆինանսաբանկային ոլորտում կառուցել կայուն եւ խոստումնալից կարիերա:Այս մոտեցումներն ու արժեքներն են տեղ գտել ապրիլի 25-ին եւ 26-ին կայացած Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին, որտեղ Ամիօ բանկը առանձնացել է տպավորիչ տիեզերական ձեւավորմամբ եւ մարդաշատ տաղավարով: Մասնակիցների հետաքրքրությունն Ամիօ բանկի ներկայացրած թափուր հաստիքների նկատմամբ շատ մեծ էր՝ ստեղծելով աշխույժ եւ ոգեւորիչ միջավայր:Տաղավարի հատուկ լուսանկարահանման գոտում այցելուները հնարավորություն են ունեցել ստանալ իրենց Ամիօ բրենդավորված լուսանկարները եւ մասնակցել հատուկ խաղարկությանը` շահելով բանկի կողմից պատրաստված նվերներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Նշվում է, որ միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկացել են նաեւ առաջիկայում մեկնարկող «Ամիօ ժամանակաշրջան» կրթական-բարեգործական ծրագրի մասին:Բանկի կողմից առաջարկվող թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2401