Balchug Capital-ը հայտարարել է Ռուսաստանում Goldman Sachs բանկի ձեռքբերման գործարքի փակման մասին

25.04.2025 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Balchug Capital #Goldman Sachs
Հայկական «Balchug Capital» («Balchug») ընկերությունը հայտարարել է «Goldman Sachs Group»-ի կողմից վերահսկվող «OOO Goldman Sachs Bank» ռուսական բանկի ձեռքբերման գործարքի փակման (կայացման) մասին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը կնքել էին առուվաճառքի պայմանագիր եւ ստացել պաշտոնական թույլտվություն։

Սա կարեւոր ձեռքբերում է ներդրումներ իրականացնող եւ մոտ $2 մլրդ ընդհանուր ակտիվներ ունեցող հայկական «Balchug Capital» ընկերության համար:

Գործարքի պայմաններով «Balchug»-ը ձեռք կբերի բանկն իր լիցենզիայով։ Բանկը կշարունակի գործունեությունն այլ անվանումով:

Ներդրումային գործունեության շրջանակում եւ տեղական ու միջազգային կանոնակարգերին լիարժեք համապատասխանությամբ «Balchug»-ն աջակցում է միջազգային ներդրողներին, որոնք որոշել են հեռանալ ռուսական շուկայից: «Balchug»-ն իրականացրել է նման բնույթի մի շարք խոշոր գործարքներ, այդ թվում՝ Ռուսաստանում առեւտրային անշարժ գույքի երկու խոշոր ակտիվների՝ Սանկտ Պետերբուրգի A դասի ամենամեծ գրասենյակային շենքերից մեկի՝ Pulkovo Sky-ի եւ Մոսկվայի ամենամեծ առեւտրի կենտրոններից մեկի՝ Metropolis առեւտրի կենտրոնի ձեռքբերումը:

«Ուրախ եմ, որ գործարքը փակվել է: Մենք սերտորեն աշխատել ենք բոլոր համապատասխան մարմինների հետ, որպեսզի ապահովենք գործարքի լիարժեք համապատասխանությունը տեղական եւ միջազգային բոլոր օրենքներին եւ պատժամիջոցների կանոնակարգերին: Բանկն առանցքային դեր կխաղա Balchug Capital-ի պորտֆելում եւ թույլ կտա իրականացնել մեր երկարաժամկետ ռազմավարությունը, որը որդեգրել ենք մեր գործունեության բոլոր տարածաշրջաններում», - ասել է Balchug Capital-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանը։

Balchug Capital-ի մասին

Ներդրումներ իրականացնող հայկական «Balchug Capital» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից, ով ընկերության գործադիր տնօրենն է եւ վերահսկում է ընկերության ներդրումային ամբողջ գործունեությունը: Ընկերության գլխամասային գրասենյակը Երեւանում է:
Դիտում՝ 13264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW