Վարչապետ. Կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժելու
18.12.2014 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է, որ «կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժելու»:
«Երեկ օրվա երկրորդ կեսից եւ այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մեծ մարժաներով եւ սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի եւ լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել այդ ապրանքատեսակների առեւտուրը եւ ամենօրյա կտրվածքով տեղեկություն ներկայացնել իրեն:
«Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին»,- ընդգծել է վարչապետը:
Նա հավելել է, որ միջազգային գործընկերները երեկվա հանդիպմանն իրենց աջակցությունն են հայտնել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված Հայաստանի քայլերին:
Միաժամանակ՝ Հովիկ Աբրահամյանը առողջապահության նախարարին հանձնարարել է ուսումնասիրել դեղորայքի շուկան եւ ուշադրության կենտրոնում պահել այն:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: