Ֆինանսական շուկայի կայունացման հարցերը քննարկվել են ՀԲ եւ ԱՄՀ հետ
17.12.2014 | 18:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ



Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անցկացրել է ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ հետագա քայլերը: Երկուստեք կարեւորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարեւոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը եւ սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները: ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործադրվող ջանքերը եւ ձեռնարկվող միջոցառումները, կարեւորել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: