ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard-ը նոր ակցիա են իրականացնում

16.12.2014 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, ակցիա է հայտարարել բանկի թողարկած MasterCard-ի քարտապանների համար:

Առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում ապրանքի եւ ծառայությունների դիմաց վճարելով MasterCard քարտերով` բանկի հաճախորդները կկուտակեն բոնուսային միավորներ եւ կստանան հնարավորություն՝ շահելու հետեւյալ երեք նվերներից մեկը` 500 հազ. դրամ արժողությամբ տեխնիկայի ձեռքբերման հավաստագիր, ուղեւորություն երկու անձի համար դեպի Շրի Լանկա եւ գլխավոր մրցանակը` Renault Logan ավտոմեքենան:

Ակցիան կանցկացվի 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչեւ 2015թ. մարտի 15-ը ներառյալ: Մարքեթինգային արշավի դեմքն է հայ մոդել Լուսինե Թովմասյանը:

Բանկի MasterCard քարտի գործող քարտապաններն ու նոր հաճախորդները, որոնք ակցիայի ընթացքում ձեռք կբերեն քարտեր, կկուտակեն բոնուսային միավորներ` առեւտրի եւ սպասարկման կետերում կատարած բոլոր գնումների դիմաց վճարելով MasterCard քարտերով:

Մասնավորապես` ՎՏԲ-Հայաստան Բանկի առեւտրի եւ սպասարկման կետերում կատարած ամեն անկանխիկ գործարքի 1000 դրամի դիմաց MasterCard քարտապանը կուտակում է 2 բոնուսային միավոր: ՀՀ բանկերի եւ արտերկրի առեւտրի եւ սպասարկման կետերում կատարած (այդ թվում` առցանց խանութներում կատարած գործարքների դիմաց, բացառությամբ կոմունալ վճարումների եւ բանկոմատների միջոցով կատարած անկանխիկ գործարքների) ամեն անկանխիկ գործարքի 1000 դրամի դիմաց MasterCard քարտապանը կուտակում է 1 բոնուսային միավոր: Բոնուսների առավելագույն քանակը մեկ գործարքից կազմում է 50: Ակցիայի արդյունքում 100 քարտապաններ, որոնք կուտակել են առավելագույն քանակությամբ բոնուսներ, կմասնակցեն 3 նվերների խաղարկությանը:

«Մեկնարկել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ու  MasterCard-ի երկրորդ համատեղ ակցիան: Նմանատիպ արշավներն օգնում են արագացնել անցումը կանխիկից անկանխիկ վճարումների եւ հասանելի դարձնել անկանխիկ վճարումները հնարավորինս մեծ թվով մարդկանց: Հուսով ենք, որ այս արշավը նույնպես հաջող կլինի ու կրկին ուշադրությունը կսեւեռի ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերի լայն հնարավորություններին: Քարտերով կատարելով ամենօրյա գնումներ` մեր քարտապանները ստանում են նաեւ նվերներ շահելու հնարավորություն»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Քարտերով վճարելը հարմար է, անվտանգ ու պարզ: Ի լրումն անկանխիկ վճարումների այս առավելությունների` մենք տալիս ենք հնարավորություն ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկա ու նոր հաճախորդներին` MasterCard քարտապաններին, ստանալու առանձնահատուկ մի բան` հաճախ վճարելով ապրանքի ու ծառայությունների դիմաց առևտրի եւ սպասարկման կետերում կամ ինտերնետում: Շատ ուրախ ենք արդեն երկրորդ անգամ այս տարի ներկայացնել բանկի հաճախորդներին այսպիսի գրավիչ առաջարկ»,- ասել է Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաեւը:

Դիտում՝ 3404
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW