ԿԲ-ն նվազեցրել է վաճառվող դոլարի ծավալը

15.12.2014 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր՝ դեկտեմբերի 15-ին, իրականացրել է 4 մլն դոլարի վաճառք:

Կենտրոնական դրամատանը նշել են, որ այսօր վաճառվել է 494.46 դրամ՝ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 493 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Անցած շաբաթվա ընթացքում՝ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականության շրջանակում, գլխավոր դրամատունն օրական վաճառել էր 6 մլն դոլար:  Դեկտեմբերի 8-ին՝ արտարժույթի վաճառքի առաջին օրը, միջին կշռված փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ մինչեւ ամսվա վերջ իրականցվող ծրագրի «առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական կվաճառվի 6 մլն դոլար, ինչն արտարժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ կնվազի` հասնելով զրոյի»:

Դիտում՝ 3027

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW