«Կամուրջ» ՈՒՎԿ-ն կտրամադրի հասանելի հիփոթեքային վարկեր

15.12.2014 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը միացել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ների վարկային ծրագրերին, ինչի շնորհիվ «այսուհետ կտրամադրվեն մատչելի հիփոթեքային, վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ վարկեր, որոնք ուղղված են բնակարանների էներգախնայողության բարձրացմանը»:

«Նշված ծրագրային հիփոթեքային եւ վերանորոգման վարկատեսակները մենք անվանել ենք «Նոր տուն», «Խնայող տուն», «Նորացված տուն», «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»: Կարծում եմ՝ նույնիսկ վարկատեսակների անվանումները կօգնեն հաճախորդներին ճիշտ կողմնորոշվել եւ կատարել անհրաժեշտ վարկատեսակի ընտրություն»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:

«Խնայող տուն», «Նորացված տուն» վարկատեսակները հաճախորդներին հնարավորություն են տալիս նաեւ անշարժ գույքի վերանորոգման դեպքում (եթե վերանորոգումը ուղղված է էներգախնայողությանը) ստանալ դրամաշնորհ՝ վարկի գումարի 5-10%-ի չափով: Վարկատեսակների տոկոսադրույքները տատանվում են 5,8-14%-ի սահմաններում:

«Բացի վերը նշված նոր վարկատեսակներից՝ «Կամուրջ» վարկային կազմակերպությունը շարունակում է տրամադրել պարզ եւ հասանելի գյուղատնտեսական, սպառողական եւ բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներ, որոնք առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, հաճախորդների կարիքներին եւ բիզնեսի ու գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով եւ տրամադրման արագությամբ»,-  հավելել է Արմեն Արեւյանը:





Դիտում՝ 3021

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW