Նախաստորագրվել է «Բարեկամության» կամրջի կառուցման համաձայնագիրը

12.12.2014 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում այսօր նախաստորագրել են հայ-վրացական նոր՝ «Բարեկամության» կամրջի կառուցման համաձայնագիրը:

Կողմերը պայմանավորվել են, որ համաձայնագիրը կստորագրվի մինչեւ 2015թ.:

Կամուրջը կառուցվելու է Հայաստանի եւ Վրաստանի սահմանային Սադախլո-Բագրատաշեն անցկետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետն առանձին հանդիպումներ էր ունեցել Վրաստանի վարչապետի, նախագահի հետ, որոնց 2015թ. ապրիլի 24-ին Երեւան այցելելու հրավերներ էր փոխանցել: Կարեւորվել էր նաեւ կողմերի միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը:

Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Վրաստան մեկնարկել էր դեկտեմբերի 11-ին, պատվիրակությունն այսօր վերադարձել է Երեւան:

Դիտում՝ 1907

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW