2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ստեղծվել է միջին եւ փոքր ձեռնարկատիրության 5.600 նոր սուբյեկտ
28.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 28 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ստեղծվել է միջին եւ փոքր ձեռնարկատիրության 5.600 նոր սուբյեկտ, որոնք ապահովել են ավելի քան 11 հազար աշխատատեղ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի /ՓՄՁ ԶԱԿ/ տնօրեն Իշխան Կարապետյանն այսօր Երեւանում ասել է, որ 2005 թվականի ընթացքում իրենց գործունեությունը դադարեցրել են 1600 միջին եւ փոքր ձեռնարկություններ:
2006 թվականի առաջին կիսամյակում միջին եւ փոքր բիզնեսի կշիռը ՀՆԱ-ում կազմել է 39.6%` 2005 թվականի նոյն ժամանակահատվածում գրանցված 39.2%-ի փոխարեն:
2006 թվականի առաջին կիսամյակում Կենտրոնը խորհրդատվական աջակցություն է ցուցաբարել 2326 սկսնակ եւ գործող միջին եւ փոքր ձեռնարկություններին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: