Փոխարժեքի մեծ տատանողականությունն արագ կվերանա եւ կհավասարակշռվի ԿԲ կողմից կատարվող գործողությունների արդյունքում: Այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ Հայաստանը վարում է խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն, եւ բոլոր, հատկապես`գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի եւ բանակային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն եւ վերահսկելի մակարդակներում:ԿԲ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում գլխավոր դրամատան իրականացրած գործողությունների արդյունքում բոլոր բանկերին առանց սահմանափակումների տրամադրվել է կանխիկ արտարժույթ, առաջարկվել են արտարժույթային սվոպներ եւ արտարժույթային ինտերվենցիաներ` կտրուկ տատանումները մեղմելու համար: Իրականացվել է դրամային իրացվելիության տրամադրման գործիքի` լոմբարդային ռեպո տոկոսադրույքի ժամանակավոր զգալի բարձրացում` սպեկուլյատիվ հարձակումները սահմանափակելու համար: Արթուր Ջավադյանը նշել է, շարունակում են տարվել աշխատանքները` արտարժույթի շուկայում չարաշահումները բացահայտելու եւ դրանց հեղինակներին պատժելու համար:Իրավիճակի կայունացման համար ԿԲ-ն միջազգային փորձագետների եւ տարածաշրջանային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում մշակել է գործողությունների ծրագիր, որով մինչ տարեվերջ աճուրդների միջոցով բանկերի կվաճառի արտարժույթ, որը կոգնի շուկային հասկանալ հավասարակշիռ մակարդակը, իսկ ծրագրիր իրականացման առաջին շաբաթվա ընթացքում բանկերի օրական կվաճառի $ 6 մլն, ինչն արտարժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ կնվազի` հասնելով զրոյի:«Սա լողացող փոխարժեքի քաղաքականության շեղում չենք համարում, քանի որ մեր միջամտությունը կարճաժամկետ բնույթ է կրելու»,-ասել է Արթուր Ջավադյանը: Tweet Դիտում՝ 2156