Կենտրոնական բանկը կրկին 6 մլն դոլար է վաճառել

09.12.2014 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր՝  դեկտեմբերի 9-ին, իրականացրել է 6 մլն դոլարի վաճառք:

Գլխավոր դրամատանը նշել են, որ վաճառքն իրականացվել է 458.31 դրամ՝ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Ի դեպ, երեկ ԿԲ-ն կրկին 6 մլն դոլարի վաճառք էր իրականացրել:

Ավելի վաղ ԿԲ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչեւ տարեվերջ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքներ է իրականացնելու՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։  

Դիտում՝ 1730

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW