Հայկական գինիների համտես-շնորհանդես՝ Բրյուսելում

08.12.2014 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր տեղի կունենա հայկական գինիների համտես-շնորհանդես:

Ինչպես հայտնել են Զարգացման հայկական գործակալությունում, միջոցառումը կնպաստի հայկական գինեգործության վերաբերյալ եվրոպական շուկայում իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաեւ գինիների արտահանման համար նոր շուկաների եւ գործընկերների բացահայտմանը։

Միջոցառմանը մասնակցում է հայկական գինեգործական 14 ընկերություն՝ իր սպիտակ եւ կարմիր անապակ գինիներով: Համտեսը կիրականացնեն արհեստավարժ սոմելիեները:

Գինիների համտեսը տեղի կունենա Բրյուսելի Solvay գրադարանում:

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Բելգիայում ՀՀ դեսպանությունը, Եվրոպական Միությունում ՀՀ առեւտրային ներկայացուցչությունը՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ:

Շնորհանդեսին ներկա կլինեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Բելգիայում ՀՀ դեսպանը, ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչը:


Դիտում՝ 2167
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW