2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի միջին եւ փոքր ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը հատկացրել է 131.4 մլն դրամի 38 վարկային երաշխիք
28.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 28 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Իր գոյության ընթացքում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը /ՓՄՁ ԶԱԿ/ վարկային երաշխավորությունների ծրագրի շրջանականերում հատկացրել է 100-ից ավել վարկային երաշխիքներ` 325 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Իշխան Կարապետյանն այսօր Երեւանում ասել է, որ վարկային երաշխիքների տրամադրումը թույլ է տվել միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ստանալ 630 մլն դրամի վարկեր:
Մինչ տարեվերջ այս ցուցանիշը նախատեսված է հասցնել 850 մլն դրամի:
2006 թվականի առաջին կիսամյակում ՓՄՁ ԶԱԿ-ը հատկացրել է 131.4 մլն դրամի 38 վարկային երաշխիքներ, որոնք ձեռնարկատերերին թույլ են տվել ներգրավել 263.1 մլն դրամի վարկեր:
Մեկ վարկային երաշխիքի միջին գումարը կազմում է 3.4 մլն դրամ:
Հայաստանի ՄՓՁ ԶԱԿ-ի գործընկեր-բանկերն են` Հայգյուղփոխբանկը, Անելիք բանկը, Արդշինինվեստբանկը, Ինեկոբանկը եւ Յունիբանկը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: