ԱՄՀ-ն խրախուսում է ՀՀ վարած պահուստային քաղաքականությունը

05.12.2014 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկն ունի այնքան պահուստներ, որ դոլարի բացակայության պարագայում կարող է 3-4 ամիս շարունակ վճարել ներմուծման դիմաց: 

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, նշելով, որ ԱՄՀ-ն խրախուսում է Հայաստանի վարած պահուստային քաղաքականությունը:

«ԿԲ-ն ունի պահուստներ, ինչպես նաեւ ստանում է միջազգային կառույցների աջակցությունը: Այո, փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկրները խոցելի են արտաքին ճնշումների նկատմամբ: Նման իրավիճակում պահուստների ստեղծումն անհրաժեշտություն է, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել շոկային իրավիճակներում: Անհրաժեշտ է դիտարկել նաեւ բյուջեում անհրաժեշտ պահին լրացուցիչ ծախսերի իրականացման հնարավորությունը»,- նշել է նա:

Թերեզա Դաբան Սանչեսի խոսքով, արժեզրկումը միջոց է տնտեսությունը նոր իրավիճակին հարմարեցնելու համար: Եվ այս ճանապարհին, ներքին գնողունակությունը չնվազեցնելու համար հարկավոր է տեղական արտադրողին մրցունակ դարձնել:

«Գնաճի վրա ազդեցությունը կառավարելի է: Բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ ու կապիտալ, եւ այս դիրքը թույլ է տալիս, որպեսզի շուկան հարմարվի նոր գներին: Բացի դա, միջազգային շուկայում նկատվում է ապրանքների գների նվազում: Պետք է հասնել նրան, որ Հայաստանում եւս՝ պայմանավորված արտաքին շուկաներում գների նվազմամբ, նույնը տեղի ունենա»,- հավելել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչը:


 

Դիտում՝ 1656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW