ԿԲ-ն գների կայունության հետ կապված զգալի ռիսկեր չի տեսնում

04.12.2014 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) գնահատմամբ եւ կանխատեսումներով, գների կայունության հետ կապված զգալի ռիսկեր այս պահի դրությամբ չկան:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ այսօր ասել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` նշելով, որ «գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում կամ, թվերով ասված,  4±1.5 %-ի շրջանակում»:

ԿԲ նախագահի տեղակալի փոխանցմամբ, հաշվի առնելով վերջին զարգացումներն ու իրավիճակն արտարժույթի շուկայում, գնաճի այս տարվա ցուցանիշը կլինի 4%-ի շրջանակում, 2015-ինը` 4±1.5 %-ի շրջանակում:

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկել է կառավարության հաջորդ նիստում ներկայացնել ապրանքների գնաճի խնդիրը՝ փարատելու այն կասկածը, թե իրական գնաճը ոչ թե 5 է, այլ 10-15 % է:

Դիտում՝ 1544
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW