ԿԲ պահուստները բավարար են տատանումները կանխելու համար

04.12.2014 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները:

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«ԿԲ պահուստները բավարար են նաեւ ապահովելու ֆինանսական կայունությունը: Մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին»,-ասել է նա:

Ներսիս Երիցյանը նշել է, որ միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ արժութային շուկայի մեծ տատանումները պատճառ են դարձել ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը եւ ձեւավորված որոշակի սպասումների ներքո հանգեցրել որոշակի տատանողականության աճին:

«ԿԲ-ն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում շուկայի իրավիճակը կայունացնելու իր գործառույթներին: Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները եւ միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոփներ առաջարկելու միջոցով եւ արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել: Բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն»,- ասել է նա:

ԿԲ նախագահի տեղակալը հավաստիացրել է, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված եւ երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով:

«Բանկերի ակտիվները եւ պարտավորությունները դոլարացված են, բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ եւ  կանխիկ, եւ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին: Այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու քաղաքացիների պահանջները»,- ասել է Ներսես Երիցյանը:

Դիտում՝ 5647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW