Ադրբեջանի բանկային հատվածում աճում է արտասահմանյան կապիտալի տեսակարար կշիռը

27.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

2006 թվականի հունիսի 30-ի տվյալներով Ադրբեջանում գործում էին 18 բանկեր արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ: Երեք բանկերում արտասահմանյան կապիտալի փայատիրական մասնակցությունը կազմում է 50-ից 100%, 11-ում` մինչ 50%, 4-ում` 100%: Ադրբեջանում գործում են նաեւ երկու ոչ-ռեզիդենտ բանկերի ներկայացուցչություններ:

2006 թվականի հունիսի 30-ի տվյալներով Ադրբեջանում բանկային գործունեություն ծավալելու արտոնագրեր ունեին 133 վարկային կազմակերպություններ:

Ադրբեջանում գործող 44 բանկերից 41-ը ավանդների ներգրավման թույլատվություն ունեն, 43-ը` արտասահմանյան արտարժույթով գործարքների իրականացման, 3-ը` թանկարժեք մետաղներով գործարքների իրականացման, 41-ը` երաշխիքների եւ հանձնարարագրերի տրամադրման, 34-ը` պլաստիկ քարտերով գործարքների իրականացման, հաղորդում է Թրենդը:

Դիտում՝ 8151
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW