Կոռուպցիայի ընկալման զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը
03.12.2014 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://twitter.com/

Transparency International-ը դեկտեմբերի 3-ին հրապարակել է 2014 թ.-ի կոռուպցիայի ընկալման 20-րդ հոբելյանական վարկանիշը, որտեղ Հայաստանը 37 միավորով 174 երկրների ցանկում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը:
Մեր երկիրն այս հորիզոնականը կիսել է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի, եւ Պանամայի հետ: Ի դեպ, 2013թ.-ին Հայաստանը ստացել էր 36, իսկ նախորդ տարի՝ 34 միավոր:
Transparency International-ի հրապարակած վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:
Վարկանիշում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան: Ինչ վերաբերում է հետնապահներին, ապա դրանք են Հյուսիսային Կորեան եւ Սոմալին:
Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարենպաստ դիրքում Վրաստանն է. վերջինս 52 միավորով հայտնվել է 50-րդ հորիզոնականում:
Թուրքիան 64-րդն է (45 միավոր), Ադրբեջանը՝ 126-րդը (29 միավոր), իսկ Իրանը եւ Ռուսաստանը 27 միավորով կիսում են 136-րդ հորիզոնականը:
«2014 թ.-ի կոռուպցիայի ընկալման վարկանիշը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացումն անհնար, իսկ կոռուպցիայի դեմ ուղղված ջանքերն անարդյունավետ են դառնում այն ժամանակ, երբ լիդերները եւ բարձրաստիճան պաշտոնյաները չարաշահում են իշխանությունը եւ պետական միջոցները տնօրինում են հօգուտ անձնական շահի»,- նշել է Transparency International-ի ղեկավար Խոսե Ուգասը:
Ի դեպ, Չինաստանը, Թուրքիան եւ Անգոլան հայտնվել են այն երկրների ցուցակում, որտեղ նկատվել է իրավիճակի զգալի վատթարացում: Այս երկրների ցուցանիշները նվազել են 4-5 միավորով, չնայած այն հանգամանքին, որ վերջիներիս տնտեսական միջին աճը վերջին տարիներին կազմել է ավելի քան 4%:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: