ՊրոԿրեդիտ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ProB@nking ինտերնետային բանկային ծառայության նոր տեսակը: Ծառայությունը հնարավորություն է տալիս բիզնես եւ ֆիզիկական անձ հաճախորդներին հաստատել իրենց գործարքները՝ օգտագործելով հատուկ կոդը, որն ուղարկվում է նրանց բջջային հեռախոսներին SMS հաղորդագրությունների տեսքով: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց հաշիվները եւ կատարել տեղական, միջազգային եւ բյուջետային փոխանցումներ առավելագույնս ապահով եղանակով: Դեկտեմբերի 1-ից բանկի հաճախորդները կարող են հաստատել առնցաց գործարքները՝ օգտագործելով մինչ այժմ կիրառվող ստանդարտ եղանակը՝ ԹԿԳ սարքը/թոքեն/, կամ օգտվել նոր համակարգից, որը իրենից ներկայացնում է SMS հաղորդագրությամբ ուղարկվող կոդ: ՊրոԿրեդիտ Բանկը շարունակում է առաջարկել էլեկտրոնային բանկային ծառայության «ստանդարտ» փաթեթը, որը կիրառվում է գաղտնաբառի միջոցով եւ անվճար է: Այս ծառայությունը կարող է օգտագործվել անձնական հաշիվների միջեւ փոխանցումներ եւ կոմունալ վճարումներ կատարելու, ինչպես նաեւ ոչ կանխիկ տարադրամի փոխարկումներ կատարելու եւ հաշիվների քաղվածքները դիտելու համար: Tweet Դիտում՝ 5887