«Հին Երեւան» ծրագրի ներդրողը Վարդան Սիրմակեսն է

02.12.2014 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում համաձայնագիր է ստորագրվել «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

Այն ստորագրել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ «Հին Երեւան» ծրագրի «իրականացման համար կա մինչեւ 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն»:

Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին:

Կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել ներդրողի փոփոխություն, քանի որ 2013թ. դեկտեմբերին Մեդիամաքս-ի հետ զրույցում «Հին Երեւան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լեւոն Վարդանյանն ասել էր, որ նախագծի պատվիրատուն ռուսաստանյան ընկերություն է:

Մեդիամաքս-ը նշում է, որ Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկի սեփականատերն է եւ Արցախբանկի խոշոր բաժնետերը:

Դիտում՝ 19829

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW