Բորսայում դոլարի վաճառք չի իրականացվել
02.12.2014 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://static7.businessinsider.com

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բորսայում այսօր դոլարի վաճառք տեղի չի ունեցել:
Այս մասին Մեդիամաքս-ը տեղեկացել է բորսայից: Հարցին, թե ո՞րն է պատճառը` բորսայի աշխատակիցը չի պատասխանել` նշելով, որ իրենք ստեղծել են համապատասխան միջավայր, սակայն գնորդ ու վաճառող չլինելու պատճառներից տեղյակ չեն:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի առեւտրի տվյալների համաձայն, շուկայի մասնակիցները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 439 դրամ, սակայն առաջարկ չի եղել:
Նշենք, որ երեկ բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 438.62 դրամ:
Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ կենտրոնական բանկը` փոխարժեքի հետ կապված իրավիճակը գնահատելով կարճաժամկետ եւ նշելով, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը եւ արտարժութային պահուստների բավարար մակարդակը՝ գների կայունության եւ ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:
ԿԲ-ն նաեւ կոչ է արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից եւ «անհարկի փոխարկումներից»:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: