Երեւան, 27 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Microsoft, Intel եւ Alcatel ընկերությունների ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել Հայաստանում WiMax եւ WiFi տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջազգային կոնֆերանսին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին Երեւանում` Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտնել է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Հոկտեմբերի 6-8-ը Երեւանում կմեկնարկի DigiTech 2006 միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցեն 70 ընկերություններ, որոնցից 15-ն արտասահմանյան են: Մասնակիցների թվում կլինեն Mitsubishi-Electric, Microsoft, National Instruments եւ այլ ընկերություններ: Ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի կառավարության կողմից հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ամսվա շրջանակներում` որը կանցկացվի սեպտեմբերից հոկտեմբեր: Այդ ամսվա ընթացքում Երեւանում նախատեսվում է անցկացնել մոտ 15 տարբեր միջոցառումներ` մրցույթներ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /UITE/ նախագահ Հովաննես Ավոյանն այսօր հույս է հայտնել, որ այս միջոցառումների անցկացումը կնպաստի Հայաստանի IT-բնագավառի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Նա ընդգծել է, որ կադրերի պակասն այս բնագավառում շարունակում է արդիական խնդիր մնալ, իսկ ներկայումս հատկապես խիստ է զգացվում IT-մենեջերների եւ IT-շուկայագետների անհրաժեշտությունը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9473