Զարգացման Հայկական Բանկն այսօր բացել է «Մալաթիա» մասնաճյուղը, որը գործում է ք.Երեւան, Րաֆֆու 30 հասցեում: Ինչպես հայտնել են բանկում, նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին կսպասարկի նոր, ընդարձակ եւ հարմարավետ տարածքում՝ հագեցված ժամանակակից տեխնիկայով: Մասնաճյուղն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ բանկային հաշիվների սպասարկում, բիզնես եւ սպառողական վարկեր, տեղական եւ միջազգային վճարային քարտեր, ժամկետային ավանդների եւ կոմունալ վճարումների ընդունում, տեղական եւ միջազգային փոխանցումների իրականացում եւ այլն:«Բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ինչպես նաեւ նպաստելով հաճախորդների բանկային գործարքներին ուղղվող ծախսերի կրճատմանը՝ շարունակում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկել 14 անվճար բանկային ծառայություններ, ինչպիսիք են՝ բանկային եւ քարտային hաշիվների սպասարկում, տեղական եւ միջազգային փոխանցումներ, օնլայն համակարգերի սպասարկում եւ այլն», - նշված է հաղորդագրության մեջ: Բանկում նաեւ նշել են, որ մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն եւ պատրաստ են առաջարկել մասնաճյուղի յուրաքանչյուր հաճախորդին իր պահանջներին համապատասխան արդյունավետ ֆինանսաբանկային լուծումներ: Ծառայություններից կարող են օգտվել հասարակության լայն սեգմենտները, տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցներ: Tweet Դիտում՝ 2742