Էյչ-Էս-Բի-Սի-ն իր հայաստանցի հաճախորդների համար մեկնարկել է Մոբայլ Բանկ ծրագիրը, որն արդեն հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների եւ պլանշետների համար: Հավելվածը հնարավորություն է ընձեռում առկա ինտերնետային բանկային ծառայություններից օգտվել նաեւ սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով՝ հարմարեցված եղանակով: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանը նշել է, որ բանկի հաճախորդները, ովքեր օգտագործում են է iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսներ եւ պլանշետներ, այժմ կարող են իրականացնել գրեթե բոլոր այն բանկային գործարքները, որոնք հասանելի են համակարգչի միջոցով ինտերնետային բանկային ծառայություններից օգտվելիս: «Հավելվածից օգտվելու համար հարկավոր է լինել Էյչ-Էս-Բի-Սի ինտերնետային բանկային ծառայության օգտատեր: Ինտերնետային բանկային ծառայություններին կարելի է գրանցվել՝ այցելելով կայք եւ ներբեռնելով հավելվածն այստեղից»,- տեղեկացրել է բանկի ներկայացուցիչը: Հավելվածը հնարավորություն է տալիս կատարել հետեւյալ գործողությունները.- մուտք գործել իրենց հաշիվ աշխարհի ցանկացած կետից;- ստուգել հաշվեկշիռը եւ կատարած վերջին 90 գործարքները;- բացել ժամկետային ավանդներ;- կատարել կրեդիտ քարտի եւ վարկի վճարումներ;- փոխանցումներ կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա հաշիվների միջեւ;- փոխանցումներ կատարել Հայաստանի տարածքում եւ արտերկիր;- ուղարկել եւ ստանալ հաղորդագրություններ:«Հայաստանում մոբայլ բանկ ծրագրի մեկնարկը մեզ համար կարեւոր եւ ուրախալի իրադարձություն է, քանի որ այն ամբողջացնում է հաճախորդներին սպասարկելու տարբերակների եւ հաշիվների կառավարման եղանակների շրջանակը: Այն համալրում է մասնաճյուղերի, հեռախոսային կենտրոնի եւ ինտերնետի միջոցով մեր բանկային ծառայությունները հաճախորդներին հասանելի դարձնելու ուղիները՝ նրանց հնարավորություն ընձեռելով ընտրել ֆինանսները կառավարելու իրենց համար ամենահարմար եւ ապահով միջոցը»,- իր խոսքում նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: Նա նաեւ տեղեկացրել է, որ գլոբալ հասանելիության եւ լայն հնարավորությունների շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ ծրագիրը վերջերս Global Finance ամսագրի կողմից Նյու Յորքում կայացած «Լավագույն ինտերնետ բանկ 2014» միջոցառման ժամանակ ճանաչվել է որպես «Լավագույն մոբայլ բանկ հավելված»: Հավելվածն հաճախորդների կողմից օգտագործվում է շուրջ 25 երկրներում եւ ներբեռնվել է ավելի քան 5 միլիոն անգամ: Tweet Դիտում՝ 3148