Հայաստանում եւ Արցախում լայն մասնաճյուղային աշխարհագրություն ունեցող Հայբիզնեսբանկը նոր մասնաճյուղ է բացել Գեղարքունիքի մարզում: Ք. Մարտունի, Պռոշյան փող. 2 շենք, թիվ 18 հասցեում գործող նորաբաց «Ալաշկերտ» մասնաճյուղը Հայբիզնեսբանկի 4-րդ տարածքային ստորաբաժանումն է մարզում:Նոյեմբերի 26-ին Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը բարձրաստիճան հյուրերի եւ գործընկերների ներկայությամբ միասին կտրեցին մասնաճյուղի հանդիսավոր բացման կարմիր ժապավենը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիվը օրհնության կարգ կատարեց մասնաճյուղում:«Ինչպես Հայբիզնեսբանկի բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ նորաբաց «Ալաշկերտ» մասնաճյուղում հաճախորդների տարբեր խմբերի համար ստեղծված են բարձրակարգ եւ ապահով սպասարկման բոլոր պայմանները: Մասնաճյուղի հմուտ աշխատակիցները յուրաքանչյուր հաճախորդի պատրաստ են ներկայացնել Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող մատչելի վարկատեսակները, բարձր եկամտաբերությամբ ժամկետային ավանդները, միջազգային արագ դրամական փոխանցումների ճկուն համակարգերը եւ այլ ֆինանսական ծառայություններ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում», - նշված է հաղորդագրության մեջ:«Մարտունի քաղաքում բնակչության խտությունը բավականին բարձր է. նրանց 40%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, 20%-ը՝ առեւտրով, իսկ մնացածն այլ գործունեությամբ, ուստի Հայբիզնեսբանկը, տարածաշրջանում նոր մասնաճյուղ բացելով, փորձում է աջակցել նշված ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ հասանելի դարձնելով գրավիչ պայմաններով բանկային ծառայությունների ողջ փաթեթը», - նշել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:Հայբիզնեսբանկն ունի 40-ից ավելի մասնաճյուղ եւ շարունակում է տարբեր աշխարհագրությամբ ընդլայնել եւ զարգացնել իր մասնաճյուղային գործունեությունը՝ ապահովելով որակի և հուսալիության որդեգրած սկզբունքները: Tweet Դիտում՝ 11753