2015-16 թթ-ին մեկնարկելիք Ամուլսարի ոսկու հանքի շինարարական եւ հանքարդյունաբերական աշխատանքների համար նախատեսվում է $420 մլն ներդրում:Այս մասին ասել է «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանքաարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ: Քննարկումը վարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:Հայկ Ալոյանը նշել է, որ շինարարության ընթացքում նախատեսվում է ստեղծել 2000 աշխատատեղ, իսկ շահագործման փուլում` 700 աշխատատեղ: Ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձն ընկերությունում կազմում է 130 հազար ՀՀ դրամ է:««Գեոթիմ»-ն առաջին անգամ Հայաստանում կկիրառի կույտային տարրալվացման մեթոդը, որը առանձնահատոկությունը պոչամբար չունենալն է: Բնապահպանական առումով այն ավելի անվտանգ է», - ասել է ընկերության գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ ընթացիկ տարում ընկերության ներդրումների ծավալները փոքր-ինչ կրճատվել են եւ հույս է հայտնել, որ հաջորդ տարի աշխատանքներն ավել մեծ թափ կստանան:Հայկ Ալոյանը խոսել է նաեւ բնապահպանական ազդեցության գնահատականի փաստաթղթի մասին, որում ներկայացված են բոլոր հնարավոր բնապահպանական ռիսկերն ու դրանք չեզոքացնելու ուղղությունները:«Իրականացվել են մի շարք լսումներ եւ իրազեկման աշխատանքներ: Ամուլսարի ոսկու հանքավայրը միակն է Հայաստանում, որը հայտնաբերվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Կարծում եմ, ժամանակի ընթացքում կկարողանանք խնդրով մտահոգվածներին ապացուցել, որ այն, ինչ պատրաստվում ենք անել, համապատասխանում է միջազգային հանքարդյունաբերական եւ բնապահպանական բոլոր չափանիշներին», - ասել է Հայկ Ալոյանը: Tweet Դիտում՝ 1800