Կոնվերս Բանկն անակնկալ է պատրաստել առաջադեմ տեխնոլոգիաներ գնահատողներին

14.11.2014 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մրցույթ՝ Samsung Galaxy S5 հեռախոս կարող է շահել նա, ով ճիշտ կպատասխանի թվային տեխնոլոգիաների մասին հարցին եւ կդառնա վիճակահանության հաղթողը:

Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում՝ DJ Vakcina-ի համերգի եւ 3D show-ի ժամանակ: «Միջոցառման գլխավոր նպատակն է ներկայացնել Կոնվերս Բանկի նորագույն թվային պրոդուկտը, որը հաճելի անակնկալ կլինի բոլոր նրանց համար, ով բարձր է գնահատում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությունը առօրյա կյանքում», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:

«2014 թ.-ից Կոնվերս Բանկը դիրքավորվում է որպես բանկային ծառայություններում վերջին սերնդի տեխնոլոգիաների կիրառող: Լինելով հավատարիմ այս գաղափարին, նոյեմբերի 18-ին մենք կներկայացնենք Հայաստանում աննախադեպ մի պրոդուկտ: Իսկ նախօրեին բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են տեխնոլոգիաներով կարող են մասնակցել մեր հետաքրքիր խաղին ֆեյսբուքում», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մանրամասները ներկայացված են Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում:  Գործարկվել է նաեւ Կոնվերս Բանկի www.iam.am կայքը, որտեղ իրականացվում է մինչեւ նոյեմբերի 18-ի միջոցառմանը մնացած ժամանակի հետհաշվարկը:

Դիտում՝ 2473
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW