Երեւան, 25 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ռուսական ԱՖԿ “Սիստեմա“ հոլդինգի կազմի մեջ մտնող MTS բջջային օպերատորը չի մեկնաբանում հաղորդագրություններն այն մասին, որ “ԱրմենՏել”-ի վաճառքի մրցույթի հաղթողներն արդեն իսկ հայտնի են: “Մինչ մրցույթի արդյունքների պաշտոնական ամփոփումը մենք ոչինչ չենք մեկնաբանում: Ասեկոսեները նույնպես չենք մեկնաբանում: Մրցույթի ավարտի ժամկետներն ավելի լավ է ճշտել կազմակերպիչներից”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը տված հարցազրույցում հայտարարել է MTS-ի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինը: Հուլիսի 24-ին ռուսական ComNews ցանցային պարբերականը գրել էր, որ “ԱրմենՏել”-ի բաժնետոմսերի 90%-ի սեփականատերերը կդառնան ռուսական ԱՖԿ “Սիստեմա” հոլդինգը, որին բաժին կհասնի հայկական ընկերության ֆիքսված հեռախոսային բիզնեսը, եւ հնդկական VTEL Holdings ձեռնարկության եւ Knightsbridge Associates ընկերության կողմից ստեղծված միջազգային կոնսորցիումը, որին կփոխանցվի “ԱրմենՏել”-ի բջջային բիզնեսը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9162