Ադրբեջանի Ազգային բանկը սկսել է ստուգումներ անցկացնել որոշ բանկերում

24.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Ազգային բանկը /ԱԱԲ/ սկսել է “ախտորոշիչ” ստուգումմեր անցկացնել որոշ բանկերում:

Ինչպես Թրենդ գործակալությանը հայտնել է ԱԱԲ վարչության անդամ Ռուֆատ Ասլանլին, ստուգումներն իրականացվում են բանկային կապիտալների քանակական եւ որակական չափանիշները ստուգելու նպատակով: Ազգային բանկի նորմատիվ պահանջի համաձայն, ադրբեջանական բանկի համախառն կապիտալը պետք է կազմի 6.4 մլն մանատ:

ԱԱԲ վարչության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, 2007 թվականի հունվարի 1-ին ադրբեջանական բանկերի համախառն կապիտալը պետք է կազմի 8.2 մլն մանատ, իսկ մինչ 2007 թվականի հուլիսի 1-ը` 10 մլն մանատից ոչ պակաս:

Դիտում՝ 9964

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW