Այսուհետ Անելիք Բանկի բոլոր քարտապանները կարող են առանց բանկ այցելելու դրամական փոխանցումներ ստանալ անմիջապես իրենց քարտային հաշվին: Տվյալ ծառայությունից օգտվելու համար հաճախորդի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր եւ նրան կտրամադրվի հատուկ գաղտնաբառ: Զանգահարելով 010 59 33 33 հեռախոսահամարով եւ Անելիք Բանկի աշխատակցին հայտնելով անհրաժեշտ տվյալները (գաղտնաբառը, անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, ինչպես նաեւ փոխանցման կոդը)` հաճախորդն կարող է իր քարտային հաշվին ստանալ փոխանցվող գումարը: «Տվյալ ծառայությունից կարող են օգտվել մեր բոլոր քարտապաններն, ովքեր բանկում գործող Anelik, MoneyGram, IntelExpress, Avers, Tandem եւ Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգերով գումար կստանան: Համոզված եմ, որ այս հիանալի հնարավորությունից ակտիվորեն կօգտվեն մեր բոլոր հաճախորդները` խնայելով իրենց ժամանակը, եւ առանց բանկ այցելելու՝ միայն մեկ հեռախոսազանգի միջոցով, կկարողանան ստանալ իրենց ուղարկվող գումարները»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը` հավելելով, որ Անելիք Բանկը շարունակում է կարեւորել իր կողմից առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը հաճախորդների համար: Tweet Դիտում՝ 2302