Ամփոփվել են «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները

04.11.2014 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ամփոփվել են հոկտեմբերի 1-31-ն անցկացված «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները:

ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին անցկացվող միամսյակի ընթացքում իրականացվել են տարբեր միջոցառումներ, անցկացվել մի շարք մրցույթներ:

Այսօր ամփոփվել են ապահովագրության թեմայով տեսահոլովակների, «Երբ առաջին անգամ որոշեցի խնայել» թեմայով շարադրությունների, ձեռքով նկարած դրամների եւ աշխատանքային պրոցեսը նկարագրող պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթների արդյունքները:

Լավագույն լուսանկարների ու տեսահոլովակների հեղինակներն արժանացել են դրամական պարգեւների, շարադրության, ձեռքով նկարած դրամների մրցույթի հաղթողներին տրվել են տարբեր մրցանակներ, բանավեճերի մրցաշարի հաղթողները եւ լավագույն ֆինանսական երազանքների հեղինակները ստացել են հուշադրամներ:
 
ԿԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, «Իմ ֆինանսների միամսյակը» կրելու է շարունակական բնույթ եւ նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի եւս:

Այս տարի «Իմ Ֆինանսների միամսյակ»-ի իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի,    Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հայաստանի բանկերի միության, Վարկային կազմակերպությունների միության, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան-ի, KfW-Kreditanstalt fur Wiederaufbau-ի, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի, Գիտակների հայկական ասոցիացիայի, ինչպես նաեւ ֆինանսական առանձին կառույցների համատեղ ջանքերով:

Դիտում՝ 3143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW