Air Armenia ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է թոիչքները մինչեւ դեկտեմբերի 20-ը:«Ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ Air Armenia-ին պատկանող երկու Ա320 օդանավեր վերադարձնելու ուղղությամբ եւ դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի», - ասված է հայտարարության մեջ:Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան Air Armenia-ի ծանր ֆինանսական դրության եւ մոտալուտ սնանկության մասին: Ընկերությունը հերքում էր այդ պնդումները: Մասնավորապես, հոկտեմբերի 9-ին Air Armenia-ն հայտարարել էր.«Շարունակական տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ կազմակերպությունն ունի այնպիսի խնդիրներ կամ պարտքեր, որոնք կարող են լուծարման հիմք հանդիսանալ, իրականությանը չեն համապատասխանում: Կազմակերպության խնդիրները հիմնականում կապված են տեղական լրատվամիջոցների կողմից տարածվող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հետ, ինչը Air Armenia-ի ուղեւորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դառնում, որն էլ իր հերթին անդրադառնում է թռիչքների ժամանակին կատարման եւ ուղեւորափոխադրումները պատշաճ կազմակերպելու վրա»: Tweet Դիտում՝ 1784