Կոնվերս Բանկը ներկայացրել է իր ծառայությունները մարզերում

30.10.2014 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը ներկայացրել է իր  ծառայությունները Էջմիածին եւ Արտաշատ քաղաքներում՝  մասնակցելով  «Իմ ֆինանսների շրջագայություն 2014» բացօթյա ցուցահանդեսին:

Հոկտեմբերի 22-ին Էջմիածնում, եւ հոկտեմբերի 29-ին Արտաշատում բոլոր ցանկացողներին ներկայացվել են  բանկի ավանդներն ու վարկատեսակները, ինչպես նաեւ բոլոր այն ծառայությունները, որոնցից  հնարավոր է օգտվել Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:  Այսօր բանկն ունի թվով 34 մասնաճյուղ Հայաստանում եւ Արցախում:

Ինչպես հայտնել են Կոնվերս Բանկում, «Իմ ֆինանսների շրջագայություն 2014» ցուցահանդեսը կազմակերպվում է KfW-ի եւ Միջազգային համագործակցության  գերմանական խնայբանկերի հիմնադրամի նախաձեռնությամբ:

Նմանատիպ էքսպոներ կազմակերպվում են բոլոր մարզկենտրոններում՝ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում:  Արդեն երկրորդ տարի իրականացվող ծրագիրը ներառում է  ֆինանսական կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ Երեւանում եւ մարզերում:

Դիտում՝ 1569

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW