Օրենքի նախագիծը հեռանակար չունի, վստահ է Գ. Մակարյանը

29.10.2014 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր կարծիք է հայտնել, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հեռանակար չունի:

Գագիկ Մակարյանը նկատել է` «լինելով չհիմնավորված ու թերի մշակված` այն կարժանանա նույն ճակատագրին, ինչպիսին արժանացան «Կուտակային կենսաթոշակների մասին» կամ «Շինարարության հարկի մասին» օրենքները»:

Գործատուների միության նախագահը համոզմունք է հայտնել, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն տնտեսությունը զարգացնելու միջոցով:
 
«Ներկայումս այդ ուղղությամբ մի շարք բարեփոխումներ են արվում: Առաջարկում եմ մեկ տարի սպասել, տեսնել բարեփոխումների արդյունքն ու հետո հասկանալ` պե՞տք է նման խնայողություններ կատարել, թե` ոչ»,-ասել է նա եւ հավելել, որ սոցիալական խնդիրները չեն լուծվում այլ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին:

Գագիկ Մակարյանը նշել է, որ փոփոխությունները կսահմանափակեն կանանց աշխատանքի ընդունելու գործատուի իրավունքը, կնոջը դուրս կմղեն հասարակությունից եւ կխթանեն միգրացիան:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ ծնելության ցուցանիշի վրա` նա նշել է, որ «պետությունն ունի ծնելության խթանման այլ միջոցներ, որոնք, սակայն, էական ազդեցություն չեն ունենում պատկերի փոփոխության համար»:

Դիտում՝ 1955

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW