“Կասկադ Բանկը” հայտարարել է Լիբանանից Հայաստան տեղափոխվող հայրենակիցներին օգնելու պատրաստակամության մասին

22.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ . “Կասկադ Բանկը” հայտարարել է ռազմական գործողությունների ծավալման հետեւանքով Լիբանանից Հայաստան տեղափոխվող հայրենակիցներին օգնելու պատրաստակամության մասին:

Ինչպես ասվում է բանկի հաղորդագրությունում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Լիբանանից կանխիկ միջոցների դուրսբերումը դժվարացել է, բոլոր ցանկացողները մինչեւ Հայաստան մեկնելը կարող են հաշիվ բացել “Կասկադ Բանկում”, դրա վրա փոխանցել իրենց միջոցները եւ ստանալ դրանք Երեւան ժամանելուց հետո:

“Կասկադ Բանկը” հայտարարել է նաեւ Լիբանանից ժամանողներին միկրովարկեր տրամադրելու պատրաստակամության մասին, որոնց ստացման համար փոխառուի ազգականները կամ ծանոթները պետք է երաշխիք կամ գրավ տրամադրեն:

Երեւանյան “Ազգ” օրաթերթն այսօր “գովելի” է անվանել “Կասկադ Բանկի” նախաձեռնությունը, միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ “լիբանանյան բանկերի մեծամասնությունը չեն աշխատում, իսկ լիբանանահայերի խնայողությունների մեծ մասը պահվում են բանկերում”:

Դիտում՝ 8805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW