Բացվել է «Երեւան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը

25.10.2014 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է «Երեւան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը, որի բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են ոսկերչական իրերի եւ ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաեւ շուրջ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի  մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական եւ արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաեւ «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով եւ դրա շրջանակներում կլոր սեղաններ:

Նախագահը ներկա է գտնվել «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ:

Սերժ Սագսյանն այցելել է նաեւ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շենք: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է այս տարվա սկզբին՝ կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի եւ մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան»-ի սկզբունքով:

Դիտում՝ 2550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW