«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2014թ. առաջին 9-ը ամիսների ընթացքում` 2013թ. միեւնույն ժամանակահատծավի համեմատ, SWIFT համակարգով իրականացված արժութային փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով: Ընդ որում` դեպի Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 35%-ով, իսկ Հայաստանից դեպի դուրս` 78%-ով: Փոխանցումների գծով առաջատար է մնում Ռուսաստանը, երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ը եւ հետո միայն` ԱՄԷ-ն եւ Չինաստանը:Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաեւ բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ` միեւնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: Tweet Դիտում՝ 4374