Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը եւ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը այցելել են «KERBEDANZ JW» հայ-շվեյցարական ժամագործական ընկերություն, ծանոթացել ընկերության գուրծունեությանն ու հետագա ծրագրերին:Ընկերության ներկայացուցիչը հյուրերին է ներկայացրել ժամացույցերի եւ ոսկերչական զարդերի եռաչափ մոդելավորման դպրոց հիմնելու ծրագիրը՝ կարեւորելով դպրոցի հիմնադրման եւ զարգացման հեռանկարները: «Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակում շվեյցարական ստանդարտներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը հանդիսանում է դպրոցի հիմնական առաքելությունը: Դպրոցի լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի Շվեյցարիայում մասնակցել գործնական դասընթացների եւ աշխատանքի անցնել «KERBEDANZ JW» ընկերությունում»,- նշել է ընկերության ներկայացուցիչը: «Հայաստանում ժամագործության զարգացմանը միտված ծրագրերը իրենց նպաստը կունենան ոլորտի առաջխաղացման, ինչպես նաեւ բարձրակարգ եւ ոճային ժամագործական արտադրանքի միջազգային ճանաչման գործում: Ծրագրերը կլինեն շարունակական, որոնց շրջանակում ժամանակ առ ժամանակ Հայաստան կայցելեն Շվեյցարիայի ժամագործության ոլորտի հեղինակավոր մասնագետներ, ինչի արդյունքում կամրապնդվի կապը «KERBEDANZ JW» ընկերության եւ շվեյցարական արտադրողների միջեւ՝ հնարավորություն ընձեռելով հայ մասնագետներին որոշակի մասեր արտադրել շվեյցարական բրենդերի համար», - նշված է հաղորդագրության մեջ:Դպրոցի հիմնադրման գաղափարը քննարկվել էր «Concepto» ժամագործական ընկերության ներկայացուցիչների հետ՝ դեռեւս ապրիլ ամսին «KERBEDANZ JW» ընկերություն կատարած այցի ժամանակ: «Concepto» ընկերությունը հանդիսանում է շվեցարական մեխանիզմներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը, որի կողմից արտադրված մեխանիզմները օգտագործում են շվեյցարական ժամացույցների համենահայտնի եւ հեղինակավոր բրենդերը, որոնց թվում են ` Graff, deGrisogono, Louis Monnet, Bvlgari եւ այլն: Tweet Դիտում՝ 4038