Երեւան, 20 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-հունիսին Հայաստանի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 11.8%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-հունիսին կազմել է 809235.7 մլն դրամ: 2006 թվականի հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 242235.4 մլն դրամ ` 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1%-ով: Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա համեմատ աճել է 21.6%-ով` կազմելով 59.618 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 21.9 տոկոսով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 41.844 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 73.040 դրամ (աճը` 20.7%): Tweet Դիտում՝ 8040