Երեւան, 20 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2006 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է $1930.06 մլն: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտաքին պարտքի 47.52%-ն բաժին է ընկնում պետական կառավարման համակարգի բաժնին, 21.48%-ը` մասնավոր սեկտորի, 10.2%-ը` դրամա-վարկային կարգավորման մարմինների, 9.32%-ը` առեւտրային բանկերի, 11.48%-ը` տնտեսության այլ բնագավառների: Հայաստանի արտաքին ակտիվները 2006 թվականի մարտի վերջի տվյալներով կազմել են $1102.87 մլն, իսկ հանրապետության մաքուր արտաքին պարտքը` $827.19 մլն: Tweet Դիտում՝ 8505