ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհին դեռ երկու կարեւոր փուլ կա, ասել է Գագիկ Մինասյանը

13.10.2014 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ՀՀ անդամակցության գործընթացը դեռ ավարտված չէ:

«Հոկտեմբերի 10-ին մենք հաղթահարեցինք առաջին փուլը: Հիմա գործընթացի ավարտը շատ ավելի հստակ է: Առջեւում երկու կարեւորագույն փուլ կա` անդամ երկրիների, այդ թվում` ՀՀ խորհրդարանների կարծիքը մեր անդամակցության վերաբերյալ եւ նախագահների կողմից անդամակցության վավերացումը»,- ասել է նա եւ նկատել, - «գլոբալ առումով, դժվար ժամանակներում Հայաստանի նման երկրի համար կարեւոր է կայուն եւ հստակ հարաբերություն ունենալ աշխարհի ուժային երկրներից մեկի հետ»:

Խոսելով ԵՏՄ ընձեռած հնարավորությունների մասին` Գագիկ Մինասյանը նշել է, որ Ռուսաստանի հանդեպ սանկցիաները դեռ շարունակվելու են, ինչի դեպքում ՀՀ արտահանողների համար ռուսական շուկան ավելի թիրախային կարող է դառնալ:

«Այս առումով բավական լուրջ հնարավորություններ են բացվում հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունների համար: Տնտեսական քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, որին լավ տիրապետելու դեպքում հաջողությունն առկա է»,- ասել է նա:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վստահեցրել է` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի դրվելու, եւ նկատել, որ «կարճ ժամանակ անց դա արդեն ակնհայտ կլինի»:

Դիտում՝ 1400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW