Երեւան, 19 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ . 2006 թվականի սեպտեմբերի 25-26-ին Վիեննայի Renaissance Penta Vienna հյուրանոցում կանցնի “Ռազմավարության զարգացում եւ նոր բանկային ծառայություններ” միջազգային կոնֆերանսը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին կոնֆերանսի կազմակերպիչ Uniglobal Research ընկերությունում, Վիեննայի միջազգային բանկային “Ռազմավարության զարգացում եւ նոր բանկային ծառայություններ” համաժողովին կմասնակցեն Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՊՀ այլ երկրների առաջատար բանկային եւ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները: Կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել http://www.banking-forum.eu կայքում: Tweet Դիտում՝ 8581